00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այսօր Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես, ուրվականների գյուղ լիներ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:14
8 ր
Գենադի Օնիշչենկո
Covid–ը դարձել է սովորական վարակ, նոր մանրէահիմքը դժվար թե հիվանդացության աճ առաջացնի. Գենադի Օնիշչենկո
17:23
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի համար լավ առիթ էր` արձագանքելու Փաշինյանի հրապարակային դժգոհություններին. Հակոբյան

© Sputnik / Screenshot / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Բաժանորդագրվել
Ըստ Վիգեն Հակոբյանի` Պուտին–Փաշինյան հանդիպումը զուտ աշխատանքային չէր, և այն բավականին կարևոր էր։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահը, ամենայն հավանականությամբ, իր կարծիքը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստանի հասցեին հրապարակային քննադատության մասին։Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Պուտին-Փաշինյան հանդիպումը։
© Sputnik / Asatur YesayantsՎիգեն Հակոբյան
Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Վիգեն Հակոբյան
Մայիսի 8-ին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հակոբյանի խոսքով՝ այս հանդիպումը զուտ աշխատանքային չէր, և այն բավականին կարևոր էր։
«Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը շատ է խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին, շատ հարցեր է բարձրացրել, երբեմն շատ կոշտ հայտարարություններ է արել, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել, և շատերի համար դա հիմք է հանդիսացել հավատալու, որ Հայաստանը փոխում է իր աշխարհաքաղաքական վեկտորը», - ասաց Հակոբյանը:
Նա նշեց` երկկողմ հանդիպումից առաջ Պուտինի օգնական Յուրի Ուշակովան ասել է, որ բոլոր հարցերը կոնկրետացվելու են։ Սա ենթադրում էր, որ ՌԴ նախագահը ոչ հրապարակային կպատասխանի Հայաստանի վարչապետի բոլոր դժգոհություններին։ Այսինքն՝ դա հանդիպում էր, որտեղ Պուտինը հայտնել է Ռուսաստանի տեսակետը։
«Ամենայն հավանականությամբ` նա ասել է այն ամենը, ինչ մտածում են Ռուսաստանում թե՛ Փաշինյանի, թե՛ ներկայիս իշխանությունների քաղաքականության մասին»,- ասաց Հակոբյանը։
Պուտին–Փաշինյան հանդիպումը երկուստեք անհրաժեշտ է ու սպասված. Պեսկով
Նրա խոսքով` հանդիպումը տևել է մեկ ժամ, ինչը համեմատաբար կարճ է: Դա նշանակում է, որ կողմերն առանձնապես շատ բան չեն ունեցել խոսելու։
Ըստ քաղտեխնոլոգի` կա՛մ արդեն նախօրոք ամեն ինչ քննարկված ու համաձայնեցված է եղել, կա՛մ էլ յուրաքանչյուր կողմն ուղղակի արտահայտել է իր դիրքորոշումը։ Ընդ որում, քաղտեխնոլոգը կարծում է, որ ավելի շատ Պուտինն է խոսել` հաշվի առնելով, որ ասելիք ուներ ոչ հրապարակային ձևաչափով։ Իզուր չէ, որ Պուտինը հանդիպման բաց մասում հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի տնտեսության համար։
«Պուտինն անգամ բաց մասում ուղղակիորեն ակնարկեց, որ ԵԱՏՄ-ի թիվ մեկ շահառուն Հայաստանն է, որի առևտրաշրջանառությունը 2015 թվականից ի վեր աճել է 14 անգամ` առաջին հերթին Ռուսաստանի Դաշնություն արտահանման հաշվին»,- ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի մի շարք մարզերից ռուս սահմանապահների դուրսբերման որոշմանը, ապա դա, ըստ քաղտեխնոլոգի, խոսում է ռազմաքաղաքական ոլորտում լուրջ խնդիրների մասին։
Ըստ Հակոբյանի` հնարավոր է անգամ, որ հանդիպման ընթացքում Պուտինը «նախահարձակ է եղել» և առաջարկել 102-րդ ռազմաբազան կամ սահմանապահներին Իրանի ու Թուրքիայի հատվածից հանել, ինչին Փաշինյանը դեմ է արտահայտվել՝ նշելով, որ դեռ նման անհրաժեշտություն չկա։
Անցած 10 տարիներն ապացուցեցին` ԵԱՏՄ–ն ինքնուրույն ու ինքնաբավ կենտրոններից մեկն է. Պուտին
Քաղտեխնոլոգի կարծիքով` կարելի է նաև ենթադրել, որ քննարկվել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը։
«Ենթադրում եմ, որ Պուտինն ուղղակիորեն ասել է Փաշինյանին, որ երկիրը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալուց հետո Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին անտեղի է համարում»,- ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հատարարել է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։
Նա շեշտել է, որ ՌԴ սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։
Ավելի վաղ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերից ստորաբաժանումների դուրսբերման մասին հայտնել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Լրահոս
0