00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր են լինելու առաջին տուժողները. մասնագետը` շրջհարկի դրույքաչափերի բարձրացման մասին

© Photo : official site of the FTS of RFԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2024
Բաժանորդագրվել
«Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանի համոզմամբ` կառավարության առաջարկած հարկային նոր կարգավորումը ՓՄՁ–ին էլ ավելի է մղելու դեպի ստվերը։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Շրջանառության հարկի դրույքաչափերի կրկնակի բարձրացումն առաջին հերթին բացասաբար է ազդելու փոքր ու միջին բիզնեսի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը` վերլուծելով տնտեսության վրա «Հարկային օրենսգրքում» կառավարության առաջարկած հերթական փոփոխությունների հնարավոր հետևանքները։
Հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն է տվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։

«ՓՄՁ–ի համար հատկապես ծանր է լինելու, քանի որ շրջանառության հարկի համակարգում գործում է հիմնականում հենց այս բիզնեսը։ Ես լսեցի կառավարության նիստի այդ հատվածը, երբ ասվում էր, որ այս համակարգը, չգիտես ինչու, արգելակ է հանդիսանում,թույլ չի տալիս բիզնեսին աճել և այլն։ Անկեղծ ասած` սպասում էի, որ կառավարությունը մի բան էլ ներողություն կհայցի փոքր բիզնեսից, որ այս համակարգի ստեղծմամբ ժամանակին կասեցրել է իրենց աճը։ Իսկ եթե լուրջ` պետք է ասել, որ այս եզրակացությունները հիմնավոր չեն, որովհետև ՀՀ–ում փոքր են ոչ միայն արտոնյալ` շրջհարկի համակարգում գործող տնտեսվարողները, այլև ընդհանուր` ԱԱՀ հարկման համակարգում գործողները»,– ասաց Բադալյանը։

Մասնագետը հիշեցրեց, որ շրջանառության հարկման համակարգը արտոնյալ է ոչ այնքան ցածր հարկերի տեսանկյունից, որքան նրանով, որ ՓՄՁ–ին հնարավորություն է տալիս խուսափել բարդ հարկային հաշվապահությունից։
«Իմ կարծիքը` որպես մասնագետի, այն է, որ այս համակարգը պետք է ընդլայնել և ոչ թե սահմանափակել։ Այդ համակարգը թույլ է տալիս գործել` ունենալով հաշվառման և ադմինիստրատիվ ավելի նվազ ծախսեր, չվարել բարդ հաշվապահական հաշվառում։ Բայց նաև հեշտ հսկվող է։ Այսինքն` այդ համակարգի դեպքում պետությունը կարողանում է վերահսկել իրացման շրջանառությունը շատ ավելի էֆեկտիվ կերպով ու քիչ ծախսատարությամբ»,– նշեց Բադալյանը։
ՓՄՁ–ների կյանքը շարունակաբար բարդանալու է. հունվարի 1-ից նոր դժվարություններ են սպասվում
Անդրադառնալով կառավարության հիմնավորմանը` մեր զրուցակիցը ֆինանսների նախարարին առաջարկում է հրապարակել վերլուծություն, թե շրջանառության հարկով հարկվող սուբյեկտների որ մասն է, որ նախընտրում է աշխատել այս համակարգում բացառապես հարկային բեռի թեթև լինելու պատճառով։ Բացի այդ, առաջարկում է հրապարակել ընդհանուր հարկման դաշտում գործող այն տնտեսվարողների վիճակագրությունը, որոնց իրացման շրջանառությունը չի գերազանցում շրջանառության հարկի համար սահմանված շեմը` 115 մլն դրամը։
«Ես համոզված եմ` այս թվերը եթե հրապարակվեն, մենք կհասկանանք, որ մեր բիզնեսին արգելակողն ամենևին էլ շրջանառության հարկի համակարգը չէ»,– ընդգծեց Բադալյանը։
Մեր զրուցակիցը չի ընդունում նաև կառավարության այն փաստարկը, թե տնտեսական դաշտը խեղաթյուրված է, քանի որ հարկային համակարգը միասնական չէ։ Հիշեցնում է` ՀՀ տնտեսության առանձնահատկություններից ելնելով`մեր երկրում ՓՄՁ–ները բավական շատ են, իսկ խոշոր բիզնեսը` անհամեմատ քիչ։

«Եվ երբ խոսում ենք հարկային բեռը հավասարեցնելու մասին, պիտի հասկանանք, թե ում բեռն ենք ուզում հավասարեցնել` բակային խանութի բեռը սուպերմարկետների ցանցի՞ն, և համարում ենք, որ դա՞ է արդարությունը։ Դրանով բակային խանութի համար հնարավորություն կստեղծենք աճելո՞ւ»,– հարցադրում է անում տնտեսագետը` հավելելով, որ բիզնեսը ձգտում է աճել, եթե դա իրեն ձեռնտու է։

Միաժամանակ Էդուարդ Բադալյանը չի հերքում` որոշ դեպքերում բիզնեսը, իրոք, ստիպված է լինում զսպել աճը, քանի որ 115 մլն դրամի շեմը նույնիսկ 1 դրամով գերազանցելու դեպքում հաջորդ ամբողջ տարին ստիպված է լինելու գործել ավելի ծանր հարկային բեռով ու ավելի բարդ հաշվառման համակարգում։
«Եթե բիզնեսը աճելու միտում, հնարավորություն տեսնում է, ենթադրենք` 115 մլն–ից 150-160-200 մլն–ի իրացման ծավալների հասնելու, հավատացնում եմ ձեզ` իրենք աճում են և չեն սահմանափակում իրենց շրջհարկի շեմով»,– վստահեցրեց Բադալյանը` կառավարությանը խորհուրդ տալով շրջհարկը բարձրացնելու փոխարեն 115 մլն–ի շեմը հաղթահարած գործարարների համար հարկման այլ` խթանող տարբերակներ սահմանել։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային երաշխիքի նոր տեսակ է նախատեսում ՓՄՁ-ների համար
Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, կառավարության առաջարկած փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում բիզնեսը դիմելու է նոր ստվերային մեթոդների` պետությունից թաքցնելով և՛ իր իրական շրջանառությունը, և՛ վաճառքի ծավալները։ Հետևաբար նոր համակարգը, նրա համոզմամբ, ՓՄՁ–ին էլ ավելի է մղելու դեպի ստվերը։
Նշենք, որ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ կառավարությունը նախանշել է որպես «անհետաձգելի» և հրատապ կարգով ներկայացրել ԱԺ–ի քննարկմանը։
Լրահոս
0