00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում միասնական քննություն հանձնած դիմորդներից 6000–ը դեռևս բուհ չեն ընտրել

© Sputnik / Aram NersesyanԴիմորդ
Դիմորդ - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Դիմորդ
Բաժանորդագրվել
Մինչև մայիսի 10–ը Dimord.am–ում չհայտագրվելու դեպքում դիմորդը կզրկվի այս տարի բուհ ընդունվելու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Այս տարվա հունվարին ՀՀ–ում միասնական քննություն հանձնած ավելի քան 8000 դիմորդներից 6000–ը դեռևս հայտագրված չեն Dimord.am կայքում։ Գնահատման և թեստավորման կենտրոնում սկսել են անհանգստանալ և նամակ–հիշեցում ուղարկել միասնական քննություն հանձնած դիմորդների անձնական կայքէջին։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
«Միասնական քննություն տված 6000 դիմորդներ ո՛չ բուհ են նշել, ո՛չ մասնագիտություն։ Անկախ այն հանգամանքից` դիմորդը գոհ է իր քննության արդյունքից, թե ոչ, պետք է հայտագրվի Dimord.am կայքում` ընտրի բուհ և մասնագիտություն։ Հակառակ պարագայում մինչև մայիսի 10 չհայտագրվելու դեպքում դիմորդը կզրկվի այս տարի բուհ ընդունվելու հնարավորությունից»,–ասաց Նասիբյանը։
Ինչպես ՀՀ իշխանությունը որոշեց լուծել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հարցը
Նա ընդգծեց` ակնկալում են, որ դիմորդների մեծ մասը գոհ կլինեն միասնական քննության իրենց արդյունքներից և չեն մասնակցի հունիսին սպասվող միասնական քննության երկրորդ փուլին։ Նա հավելեց, որ քննությունների կազմակերպման գործընթացը բավականին բարդ է, երբ շատ դիմորդներ կան։
Նասիբյանն ընդգծեց, որ Dimord.am կայքում հայտագրման ընթացքում դիմորդը պետք է նշի «Մասնակցում եմ քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» տողը և հետո կատարի փոփոխություն այն դեպքում, երբ հունվարին քննություն է հանձնել։
«Նշված 6000 դիմորդներն ունեն իրենց դիմում–հայտը և այդ հայտը շարունակում են։ Պարզապես պետք է նշել, որ մասնակցում են ՀՀ բուհերի մրցույթին։ Եթե չնշեն, որ մասնակցելու են ՀՀ բուհերի մրցույթին, ապա իրենք ավտոմատ դուրս կմնան։ Այսինքն` ծրագիրը հասկանում է, որ իրենք մասնակցում են այլ բուհերի մրցույթին, որոնք ընդգրկված չեն Գնահատման և թեստավորման կենտրոնի ցանկում»,–ասաց նա։
Նասիբյանը նաև հիշեցրեց, որ հունիսին սպասվող քննությանն առաջին անգամ կիրառվելու են մետաղորսիչներ։ Դիմորդները չեն կարողանա քննությանը ներկայանալ հեռախոսով կամ այլ սարքավորումներով. դրանք կհայտնաբերվեն։
2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. Անդրեասյան
Լրահոս
0