00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Կիրակոսյան

© Photo : Screenshot / UN TVԵղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Բաժանորդագրվել
Անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել շարունակել և գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպանտ պետություն է, առավել ևս՝ ագրեսոր։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ապրիլի 24-ին Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացրել է իր առարկությունները Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ:
Նա նախ անդրադարձել է նաև Ադրբեջանի ներկայացուցչի պնդումներին, թե Հայաստանն ընդունել է ռասիստական գաղափարախոսություն՝ որպես ասվածի հիմք համարելով Գարեգին Նժդեհի արձանի մոտ կազմակերպված, այսպես կոչված, շքերթը՝ Կիրակոսյանը նշել է, որ մարգինալ որոշ խմբեր երբեմն չարաշահում են արտահայտվելու ազատությունները ժողովրդավարական երկրում, և Հայաստանն այդ առումով չի տարբերվում որևէ ժողովրդավարական հասարակությունից։
«Գարեգին Նժդեհը ականավոր գործիչ է հայոց պատմության մեջ, նա հայտնի է որպես ռազմական առաջնորդ և պետական գործիչ իր ունեցած դերակատարմամբ և լայն շրջանակներում բարձր գնահատանքի է արժանանում 1920-21 թթ.-ին Հայաստանից Սյունիքի մարզի անջատումը կանխելու գործում ունեցած իր կարևոր դերակատարման համար, ինչպես նաև այսօր ոգեկոչվող և Ադրբեջանի կողմից ժխտվող Հայոց Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պաշտպանելու համար», - հայտարարել է Կիրակոսյանը։
Նա անդրադարձել է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի իբր բռնազավթումը հերքելու վերաբերյալ իր հայտարարությանն Ադրբեջանի հնչեցրած քննադատությանը նշելով, որ Եվրոպական դատարանը երբևէ չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, և նույնը կարելի է ասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի ու փաստաբանների կողմից։
«Անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել շարունակել և գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպանտ պետություն է, առավել ևս՝ ագրեսոր, այլ փոխարենն անդրադարձել է տեղի հայկական ուժերին՝ կոչ անելով հակամարտող կողմերին անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման Մինսկի խմբի խաղաղության գործընթացի շրջանակում։ Հենց այդպես էլ վարվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Ադրբեջանն, ի հակառակ, ինչպես ասել է նախագահ Ալիևը, միակողմանիորեն որոշել է, որ պատերազմն անխուսափելի է և Մինսկի խումբը մահացած է։ Նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չփորձեց հերքել»,- պարզաբանել է Կիրակոսյանը։
Նա դատարանին է ներկայացրել նաև հաջորդ պնդումը, որ Հայաստանը միշտ պատրաստակամ է եղել փոխադարձության սկզբունքի վրա ապահովել փախստականների վերադարձը։
«Հայաստանը համաձայն է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդման հետ, որ նրանց վերադարձը եղել է ցանկացած բանակցության կարևոր բաղադրիչը։ Բայց ինչպես արդեն նշեցի, հենց Ադրբեջանն է հրաժարվել Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափից։ Ավելին՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնական սկզբունքները միայն փախստականների երկուստեք վերադարձին և Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելուն չէին վերաբերում։ Հիմնարար սկզբունքներից այդ երկու կետերն է Ադրբեջանն ընտրողաբար ներկայացրել ձեզ։ Համանախագահները նաև կոչ են արել միջանկյալ կարգավիճակ ապահովել Լեռնային Ղարաբաղի համար, ինչը կընձեռեր անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը Հայաստանը կկապեր Լեռնային Ղարաբաղի հետ, իսկ ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն ապագայում իրավաբանորեն, պարտադիր կամարտահայտության միջոցով, կապահովեր անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ խաղաղապահ գործողություն»,- ասել է Կիրակոսյանը։
«Իմ վերջին փաստարկը վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, թե այսպես կոչված օկուպացիայի ընթացքում Հայաստանը ՄԱԿ-ի գերատեսչություններին և այլ միջազգային կազմակերպություններին թույլ չի տվել հասանելիություն ունենալ, որպեսզի այդ կերպ թույլ չտա Ադրբեջանին իր տարածքների ազատագրումից հետո բողոք ներկայացնել Հայաստանի այսպես կոչված օպկուպացիայի առթիվ։ Սակայն Ադրբեջանը գիտի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն արգելել ՄԱԿ-ին մուտք գործել ԼՂ տարածք։ Ադրբեջանի ներկայացուցիչը ակնհատորեն ոչ մի փաստարկ չի ներկայացրել՝ հիմնավորելու իր այդ պնդումը։ Իրականում հենց Ադրբեջանն էր արգելափակել ՄԱԿ-ի համար հասանելիությունը։ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է դա անել։ Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ, այդ թվում շրջակա միջավայրի և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ»,- հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Վերջում Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի ավարտական, եզրափակիչ պնդումները, այն է՝
դատարանը իրավազորություն չունի Ադրբեջանի այն պահանջների ու պնդումների նկատմամբ, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերի 15-ը, այն է՝ կողմերի համար Ռասայական խտրականությունը վերացնելու վերաբերյալ կոնվենցիայի ուժի մեջ մտնելը։
անընդունելի ճանաչել Ադրբեջանի փաստարկները,
բավարարել Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունը, որ դատարանը չունի իրավազորություն՝ քննելու ենթադրյալ բնապահպանական վնասի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները և պահանջները։
Լրահոս
0