00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար

© SputnikԿամո Շահինյան
Կամո Շահինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
Կամո Շահինյան
Բաժանորդագրվել
Կամո Շահինյանի խոսքով` ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե բնակիչները ցանկանան, սակայն նրանք դեմ են։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց համայնքի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հրաժարական չի տալու։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին ասել է, թե ուզում է հրաժարական տալ։ Պատճառն այն է, որ երեկ կառավարության շենքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Նոյեմբերյանի քաղաքապետի, Բաղանիս, Ոսկեպարի, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ չի եղել։
«Ես հրաժարական չեմ տալու։ Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է, ես հրաժարվել եմ այդ գործընթացին մասնակից լինել և այդ մասին ասել եմ հենց տեղում` կառավարության անդամների հետ հանդիպմանը»,– ասաց նա։
Շահինյանի խոսքով` երբ խոսում է հրաժարականի մասին, բնակիչներն ասում են. «Ուզում ես մեզ անտեր թողնե՞ս»։
«Ես շատ վատ եմ տանում այս ամեն ինչը. ինչի՞ համար սա պետք է արվեր։ Ես շարժման առաջին օրերից կռված մարդ եմ ու այդ տարածքները հաղթած մարդ եմ։ Մենք արյունով ենք այդ հողը պահել, ու այս սահմանազատումն ինձ համար ծայրահեղություն է»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Լրահոս
0