00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում լարված է․ Բագրատ սրբազանը փորձում է հանդարտեցնել մարդկանց

Բաժանորդագրվել
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին մի քաղաքացի ԵԿՄ նշանով մեքենան վարել է ցուցարարների ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին ԵԿՄ նշանով ավտոմեքենան վարել է բողոքի ակցիա իրականացնող և ճանապարհն արգելափակած քաղաքացիների ուղղությամբ։ Ցուցարարները կանգնեցրել են մեքենան, քարերով կոտրել ապակիները։
Իրավիճակը լարվել էր նաև Կիրանց-Ոսկեպար ճանապարհին։ Քիչ առաջ ոստիկանների և բնակիչների միջև վեճ սկսվեց։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հանդարտության կոչ արեց՝ հավաքվածներին հրավիրելով միասին արտասանել տերունական աղոթքը։
Սրբազանը կոչ արեց չտրվել սադրանքներին։
«Ով անհատապես ինչ-որ բան ուզեց դրսևորել, նշանակում է՝ ներդրված մարդ է էստեղ, սադրիչ է»,- ասաց թեմի առաջնորդը։
Սրբազանը նաև դիմեց ոստիկաններին՝ շեշտելով, որ նրանց ծառայությանը խոչընդոտողը Երևանում է, իսկ այստեղ հավաքվածները որևէ կերպ նրանց չեն անհանգստացնում։
«Մեր անելիքը ճշմարտության մասին է, իրենք ստի ու սատանայի, փողի ծառայողներ են»,- ասաց սրբազանը՝ անդրադառնալով նաև այն ստահոդ լուրերին, որոնք այս օրերին տարածվում են այս շարժման մասնակիցների, ակտիվիստների մասին։
Դեպի «Բագրատաշեն» անցակետ տանող բոլոր ճամփաներն արգելափակված են
Հիշեցնենք՝ ապրիլի 19-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Լրահոս
0