00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաբոտաժ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ ռազմավարության դեմ. ինչո՞ւ է լուծարվում «Էներգաիմպեքսը»

CC BY 2.0 / FuFu Wolf / Strommast Stromnetz Deutschland-2Էլեկտրական սյուներ
Էլեկտրական սյուներ - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Էլեկտրական սյուներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը պնդում է, որ «Էներգաիմպեքս» ՓԲԸ–ի լուծարման հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան տնտեսական։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանը կորցրել է վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, առաջիկայում կարող է կորցնել նաև իրանականը և վերջնականապես դուրս մնալ տարածաշրջանային էներգետիկ նախագծերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` մեկնաբանելով «Էներգաիմպեքս» պետական ՓԲԸ–ն լուծարելու կառավարության որոշումը։
ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի նիստում որոշում է ընդունել լուծա­րել «Էներգաիմպէքս» փակ բաժնետիրական ընկերությունը: 2016թ.–ին ստեղծված այս ընկերությունն իրականացնում էր էլեկտրաէներգիայի արտահանում, ներկրում, փոխհոսքերի ապահովում Վրաստանի և Իրանի ուղղությամբ։
«Փաստացի լուծարելով «Էներգաիմպեքս» ընկերությունը մենք Իրանին ցույց ենք տալիս, որ լուծարում ենք մի ընկերություն, որն ի սկզբանե ստեղծված էր հայ-իրականական էներգետիկ երկխոսությանը նպաստելու, էապես ավելացնելու «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բարտերի ներկրման արտահանման ծավալները։ Այնպես, որ ես կարծում եմ, որ սա ուղիղ սաբոտաժ է «Հյուսիս-Հարավ» էներգետիկ ռազմավարության դեմ, որից մեզ շարունակաբար դուրս են մղում: Հիմա տեսնում ենք, որ ինստիտուցիոնալ մակարդակում այս պայքարը ևս շարունակվում է արդեն Երևանում»,– ասաց փորձագետը։
Նրա գնահատմամբ` «Էներգաիմպեքսի» լուծարումը սիմվոլիկ քայլ է, որը հասկանալու համար բավական է հիշել, որ ընկերությունը հիմնադրվել 2016 թ.-ին՝ Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազային միջանցքի ձևավորմանը զուգահեռ և պետք է դառնար այդ միջանցքի հայաստանյան օպերատորը։
«Եվ արդեն սկսել էր գործել։ Մոտ 24 մլն խմ բնական գազ Իրանից սվոփային ճանապարհով արտահանվել էր ՀՀ–ի միջնորդությամբ Վրաստան։ Սա այն առանցքային քայլերից էր, որն ուղղված էր «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի ձևավորմանը, որով Իրանը փորձում էր Հայաստանը որպես տարանցիկ գոտի օգտագործելով` դուրս գալ երրորդ երկրներ` հիմնականում դեպի եվրասիական շուկայի երկրներ»,– արձանագրում է Դավթյանը։
Ընկերությունը լուծարելու հիմնական պատճառը, ըստ կառավարության` էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումն է, և այն, որ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող 6 խոշոր ընկերություններն այսօր իրականացնում են պետական ընկերության գործառույթը։
Վահե Դավթյանը գործադրի այս հիմնավորումը չի ընդունում։ «Բացարձակ չեմ կարող սրա հետ համաձայնել։ Սա հերթական նահանջն է մեր էներգետիկ դաշտում։ Մենք փաստացի տեսնում ենք, թե կառավարությունն ինչպես է ընդունում, որ կորցրել է դիրքերը վրացական ուղղությամբ։ Էներգետիկ շուկան չի կարելի հավասարեցվել մսամթերքի արտադրության հետ։ Անգամ ամենաազատականացված շուկաներում` Մեծ Բրիտանիայում կամ Գերմանիայում, ներկրման ու արտահանման գործառույթներն իրականացնում են պետական կամ պետության կողմից պատվիրակված ընկերությունները»։
Այսօր Հայաստանը, նրա խոսքով, այլևս ոչ միայն չի դիտարկվում որպես տարածաշրջանային այդ ծրագրի կարևոր բաղադրիչ, այլև սեփական էներգետիկ անվտանգության խնդիրներն ունի, ՀՀ կառավարությունը մեկ որոշմամբ էլ ավելի է բարդացնում առկա խնդիրը։
«Ես առավել քան վստահ եմ, որ նման ընկերության առկայությունը մեր էներգետիկ դաշտում շատ կարևոր էր ցույց տալու Իրանին, որ, ի հեճուկս տարբեր աշխարհաքաղաքական վայրիվերումների, մենք պատրաստ ենք զարգացնել էներգետիկ երկխոսությունը` որպես մեզ համար կենսական ուղղություն։ Մինչդեռ, այս քայլով մենք փաստացի հակառակն ենք ցույց տալիս։ Ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք գնալ հակաիրականական պատժամիջոցների տրամաբանության ճանապարհով, ինչն այսօր մեզ արտաքին որոշ դերակատարներ պարտավորեցնում են»,– համոզմունք է հայտնում մեր զրուցակիցը` հավելելով, որ այսպես շարունակելով, Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկրից շուտով կվերածվի ներկրողի։
Այս տեսակետից Վահե Դավթյանը պնդում է, որ «Էներգաիմպեքս» ՓԲԸ–ի լուծարման հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան տնտեսական։
Լրահոս
0