00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետպատվերի բյուջեն չի սպառվել. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի տեղեկություններով` որոշ հիվանդանոցներ օգտվելով առողջապահության նախարարության շրջաբերականից, բուժառուներին հայտնել են, որ «պետպատվերը վերջացել է»։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» «ֆիասկո է ապրել»։ Ընդգծվում էր, որ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել եւ սպառվել է։
«Նման բան չկա։ Եթե ունեք բժշկական հաստատության անուն, տվեք խնդրեմ»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության 2023 թվական դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշման համաձայն այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով փոխհատուցվող թվով 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ը՝ «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» և «Վերականգնողական բժշկական օգնություն-1327», համաձայն ՀՀ կառավարության որոշման, սույն թվականի ապրիլի 17-ից սկսած իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ «Արդմեդ» հավելվածով սահմանված կարգով և առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։
«Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառուներով շարունակվում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,–ասաց նա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով էլ որոշ հիվանդանոցներ օգտվելով նախարարության շրջաբերականից, բուժառուներին հայտնել են, որ պետպատվերը վերջացել է։ Օրինակ օրեր առաջ հիվանդանոցներից մեկը հաշմանդամության կարգ ունեցող տարեց հիվանդին հայտնել է, որ պետպատվերը վերջացել է և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման համար անհրաժեշտ է մուծել մոտ 2,5 մլն դրամ։ Հիվանդի հարազատները, բնականաբար, վճարումն արել են։
Հիշեցնենք` պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի շրջանակներում։
Լրահոս
0