00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես կգործի BBC-ի տարբերակը՝ ոչ մի լուր

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2024
Բաժանորդագրվել
1930 թվականի ապրիլի 18-ին արտառոց բան պատահեց։ BBC ռադիոկայանի երեկոյան լուրերի ժամին հաղորդավարը մտավ եթեր ու արտասանեց ընդամենը մի նախադասություն. «Կներե′ք, բայց այսօր ընդհանրապես ոչ մի նորություն չկա»։
Լուրերի համար նախատեսված հաջորդ 15 րոպեների ընթացքում ունկնդիրները դաշնամուրային երաժշտություն էին լսում։ Մասնագետները պնդում են՝ այսօր նման բան անհնար է պատկերացնել։ Ուղղակի գրեթե 100 տարի առաջ BBC-ն մոնոպոլիստ էր և չափից դուրս պատկառելի։ Լուրեր հաղորդողը խոսափողի առջև անպայման նստում էր կոստյումով ու փողկապով։ Ես հո գիտեմ, որ դա պարզապես ծիծաղելի է. հեռուստաէկրանին՝ այո′, պարտադիր պիտի այդպես կոկիկ հագնված երևաս, բայց ռադիոն բոլորովին ուրիշ է. ինչ ուզում ես հագիր, թեկուզ վարչապետի նկարով անթև շապիկ ու «Դուխով» գլխարկ, միևնույն է՝ ոչ ոք չի տեսնի։
Բրիտանիան ապօրինի ներգաղթյալնե՞ր է առաջարկում Հայաստանին. նոր հեռանկարներ են բացվում
Իսկ այն ժամանակ BBC-ի հաղորդավարին կոստյումն ու փողկապը պարտադրում էին, որպեսզի զգա իր հաղորդած լուրերի կարևորությունը։ Ես դա շատ լավ հասկանում եմ, քանի որ հիմա էլ տեսնում եմ հայաստանցի բազմաթիվ հաղորդավարների, որոնց տեսքից և պահվածքից ակնհայտ երևում է, որ լիովին գիտակցում են, թե ինչ հույժ կարևոր գործ են անում՝ կրթում ու դաստիարակում են հասարակությանը, պատմական աոաքելություն են իրականացնում, մատուցելով ժողովրդին ճշմարտությունը և միայն ճշմարտությունը։ Շատ լավ հասկանում եմ նաև, որ երբ BBC-ն ասում էր՝ այսօր ընդհանրապես ոչ մի լուր չկա, իրականում նկատի ուներ, որ BBC-ին հարիր, BBC-ի մակարդակի լուր չկա։ Դա էլ է մոտեցում։ Հո իզո՞ւր չէր բրիտանացի հրապարակախոսներից մեկն ասում. «Երբ տեսնում եմ, որ նորությունների թողարկումը սկսվում է Քիմ Քարդաշյանի մասին լուրով, անմիջապես հասկանում եմ՝ այսօր իսկապես լուր չկա»։
Հիմա մարդիկ ավելի շատ բողոքում են նրանից, որ լավ լուր չկա։ Սակայն վաղուց է հայտնի, որ բացասական լուրերի գերակայությունը շատ կոնկրետ բացատրություն ունի։ Նախ, դուք ինքներդ եք մեղավոր։ Այո-այո′, մարդիկ միայն ասում են, թե դրական լուրեր են սիրում, իրականում բացասական լուրերը միշտ շատ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Ինչպես նկատել է կանադացի հրապարակախոս և մշակութաբան Մարշալ Մաքլյուենը, իսկական նորությունները վատ նորություններն են։ Մարդկանց հետաքրքրությունը բացասական լուրերի նկատմամբ բազմաթիվ գործոններով է պայմանավորված, նաև անվտանգության նկատառումներով։ Հիշենք, թեկուզ, Նապոլեոնի հայտնի խոսքը. «Ինձ քնից արթնացրեք, միայն եթե վատ լուրեր ստացվեն, լավ լուրերի դեպքում՝ երբեք չարթնացնե′ք»։ Այսինքն, վատ լուրի դեպքում անմիջապես գործում է ինքնապաշտպանության բնազդը, մարդը մտածում է՝ եթե ինչ-որ վատ բան է պատահել, ես պիտի առաջինը պատրաստ լինեմ դրան, միջոցներ ձեռնարկեմ, վերջապես իմանամ, թե ինչ է գալու իմ գլխին…
Ի դեպ, չեխ հայտնի գրող Կարել Չապեկն ասում էր. «Մի ամբողջ շաբաթ անցավ, և ոչ մի համաշխարհային աղետ։ Էլ ինչո՞ւ էի իզուր տեղը փող ծախսում ու թերթ գնում»։ Այս կատակը դառը իրականություն է պարունակում. որոշ լրատվամիջոցներ կարող են հպարտությամբ պնդել՝ ա′յ, մենք գերազանցապես դրական լուրեր ենք հաղորդում։ Բայց, կներե′ք, մի՞թե այն խմբագիրները, որոնք փորձում են արհեստականորեն մեծացնել, այսպես կոչված՝ «լավ լուրերի» ծավալը, չգիտեն, որ թերթ կարդացողին կամ հեռուստացույց դիտողին բոլորովին չի հետաքրքրում, թե քանի երեխա է այսօր ծնվել Երևանի ծննդատներում։ Նրան հազար անգամ ավելի շատ է հուզում, թե ինչ հետևանքներ ունեցավ Իրանի օդային հարվածը, և արդյոք առաջիկայում ջերմաստիճանը Հայաստանում չի՞ իջնի այնքան, որ մեր հարազատ ծիրանը ոսկու գնով վաճառվի Սիլաչու շուկայում։
Եթե այսքանից հետո էլ չեք հավատում, որ մարդիկ նախընտրում են վատ լուրերը, հետևեք տարբեր լրատվամիջոցների կայքերին։ Շատերն ունեն բաժիններ՝ ամենակարդացվածը, ամենաընթերցվածը, ամենադիտվածը։ Նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը հաստատում է, որ առաջին տեղում են վատ լուրերը։ Էնպես որ, փոխանակ փնովելու մեզ՝ լրագրողներիս, և շարունակ պնդելու, թե մենք մազոխիստներ ենք և ուղղակի հաճույք ենք ստանում վատ լուրերից, ընդունե′ք, որ մենք ձեզ առաջինն ենք տեղեկացնում բնական աղետների, վթարների, պատերազմների և վերջապես՝ իշխանություններից եկող նորանոր վտանգների մասին։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
Մահապատժի վերականգնում. թեր և դեմ
Ու նաև հետևեք ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Ժան Անույի խորհրդին։ Այդ արվեստագետը, որի ամենաճանաչված երկը Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգության վերամշակումն է, որը գրվել ու Փարիզում բեմադրվել է 1943 թվականին՝ ընկալվելով որպես բռնությանը չենթարկվելու, մարշալ Պետենի գլխավորած կոլաբորացիոնիստական կառավարությանն ընդդիմանալու կոչ, մի առիթով շատ ճիշտ խորհուրդ է տվել. «Կարդացեք միայն հին թերթերը. այսօրվա բոլոր վատ լուրերը մի տասը տարի հետո ծիծաղելի են թվալու»։
Լրահոս
0