https://arm.sputniknews.ru/20240418/kurgani-mikrvoshrjanum-kakhvovi-kamurjn-ambvoghjutjamb-jri-mej-e-hajtnvel-74684247.html
Կուրգանի միկրոշրջանում կախովի կամուրջն ամբողջությամբ ջրի մեջ է հայտնվել
Կուրգանի միկրոշրջանում կախովի կամուրջն ամբողջությամբ ջրի մեջ է հայտնվել
Sputnik Արմենիա
Կուրգանի մարզում հեղեղման գոտիներից մոտ 14 հազար մարդ է տարհանվել։ 18.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-18T12:37+0400
2024-04-18T12:37+0400
2024-04-18T12:51+0400
ռուսաստան
հեղեղում
կամուրջ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/12/74681369_0:0:1920:1080_1920x0_80_0_0_38f370b916fae09c6c532debb69b1269.jpg
Կուրգանի Վորոնովկա միկրոշրջանում կախովի կամուրջն ամբողջությամբ հայտնվել է ջրի մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Կամուրջը շուրջ 10 մետր բարձր էր Տոբոլ գետից, բայց հեղեղումների հետևանքով ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։ Հիմա գետը հոսում է կամրջի միջով:«Փրկարարները ճոպանների մի մասը կտրել են, որպեսզի կառույցն ավելի ճկուն լինի և չկոտրվի ջրի տակ։ Հուսով եմ` մեր կամուրջը կդիմանա»,- գործակալությանn ասել է տեղի բնակիչներից մեկը։Կուրգանի քաղաքային վարչությունը հայտնում է, որ Տոբոլ գետում ջրի մակարդակը ժամը 12:00-ի դրությամբ չորս ժամում ավելացել է երկու սանտիմետրով և հասել 972 սանտիմետրի։Մարզի ղեկավարությունը բնակիչներին հիշեցնում է տարհանվելու անհրաժեշտության մասին:Կուրգանի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության կանխատեսումներով` մարզի տարածքում կարող է հեղեղվել 62 բնակավայր, 4300 տուն, 5550 տնամերձ հողամաս, 600 ամառանոց, 18 718 մարդ կարող է արտակարգ իրավիճակների գոտում հայտնվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
В микрорайоне Вороновка в Кургане под воду ушел подвесной мост
Sputnik Արմենիա
В микрорайоне Вороновка в Кургане под воду ушел подвесной мост
2024-04-18T12:37+0400
true
PT0M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/12/74681369_20:0:1460:1080_1920x0_80_0_0_8bffffbdc94bef7ebd79638aedcd2aad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, հեղեղում, կամուրջ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, հեղեղում, կամուրջ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Կուրգանի միկրոշրջանում կախովի կամուրջն ամբողջությամբ ջրի մեջ է հայտնվել
12:37 18.04.2024 (Թարմացված է: 12:51 18.04.2024) Կուրգանի մարզում հեղեղման գոտիներից մոտ 14 հազար մարդ է տարհանվել։
Կուրգանի Վորոնովկա միկրոշրջանում կախովի կամուրջն ամբողջությամբ հայտնվել է ջրի մեջ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Կամուրջը շուրջ 10 մետր բարձր էր Տոբոլ գետից, բայց հեղեղումների հետևանքով ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։ Հիմա գետը հոսում է կամրջի միջով:
«Փրկարարները ճոպանների մի մասը կտրել են, որպեսզի կառույցն ավելի ճկուն լինի և չկոտրվի ջրի տակ։ Հուսով եմ` մեր կամուրջը կդիմանա»,- գործակալությանn ասել է տեղի բնակիչներից մեկը։
Կուրգանի քաղաքային վարչությունը հայտնում է, որ Տոբոլ գետում ջրի մակարդակը ժամը 12:00-ի դրությամբ չորս ժամում ավելացել է երկու սանտիմետրով և հասել 972 սանտիմետրի։
Մարզի ղեկավարությունը բնակիչներին հիշեցնում է տարհանվելու անհրաժեշտության մասին:
Կուրգանի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության կանխատեսումներով` մարզի տարածքում կարող է հեղեղվել 62 բնակավայր, 4300 տուն, 5550 տնամերձ հողամաս, 600 ամառանոց, 18 718 մարդ կարող է արտակարգ իրավիճակների գոտում հայտնվել: