00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգամ 100մ փոփոխության դեպքում պաշտպանական գիծը կքանդվի. Փաշինյանի տավուշյան այցի հետքերով

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` պետական քարոզչությունը Տավուշի սահմանային խնդիրն իջեցնում է կենցաղային մակարդակի, մինչդեռ դա պետական նշանակության և պետական անվտանգության տեսակետից շատ մեծ կարևորություն ունեցող հարց է։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Տավուշում այսօր գլոբալ խնդիրն այն է, որ պաշտպանական գիծը քանդվում է, ինչը ձեռնտու է Ադրբեջանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։ Դրանք այն համայնքներն են, որոնց հարակից տարածքները, ըստ Ալմա Աթայի հռչակագրի, պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Դրանց մոտով են անցնում Վրաստան տանող միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Փաշինյանը Տավուշում էր նաև մարտի 18-ին, երբ հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջածը չտալու դեպքում պատերազմ կլինի։
«Այս պարագայում եթե նույնիսկ 100 մետր սահմանում փոփոխություններ են տեղի ունենում, պաշտպանական գիծը Տավուշի մարզում կազմաքանդվում է։ Իսկ դա այն միակ սահմանն է Ադրբեջանի հետ, որը ըստ էության պահպանվել է, չի տուժել պատերազմների կամ տարածքները հանձնելու հետևանքով։ Մեծ հաշվով Տավուշում արդեն կրկնվել է Սյունիքի սցենարը։ Այնտեղ խնդիրը միայն Տավուշ–Իջևան ճանապարհին չի վերաբերում, այնտեղ բարձունքների հարց կա դրված։ Այլ հատվածներում ևս ճանապարհի խնդիր կա, որը, ըստ որոշ սովետական քարտեզների, Խորհրդային Ադրբեջանի կազմում է եղել։ Պարզ է, որ Ադրբեջանին միայն այդ 100-150 մետրը պետք չէ, այլ այդ տարածքում պետք են դոմինանտ դիրքերը, ադրբեջանցիները դրա համար են պայքարում»,– ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` ցավալի է, որ պետական քարոզչությունն այնպես է ներկայացվում, թե դա ճանապարհի հարց է միայն, որն ընդամենն անհրաժեշտ է մարդկանց անվտանգ երթևեկության համար։ Մինչդեռ պետական քարոզչությունը խնդիրն իջեցնում է կենցաղային մակարդակի, այն դեպքում, երբ դա պետական նշանակության և պետական անվտանգության տեսակետից շատ մեծ կարևորություն ունեցող հարց է։
Մելիք-Շահնազարյանի տեղեկություններով` այս օրերին ՀՀ իշխանությունը գյուղացիներին տարատեսակ կոմպենսացիաներ է առաջարկում։ Օրինակ` գյուղացիների մի մասին այլ տարածքներում հողամաս են առաջարկում, որպեսզի մարդիկ չընդդիմանան։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հետ Տավուշի սահմանը այսօր էլ այս վիճակում բավականին խնդրահարույց է, հատկապես ինքնապաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից։ Տեղեր կան, որ Ադրբեջանը մշտապես օգտվում է այդ դոմինանտ դիրքերից` Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Անդրադառնալով վերջին մեկ ամսում Փաշինյանի տավուշյան երկրորդ այցին` քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ նրան չեն անհանգստացնում մարդկանց դժգոհությունները ո՛չ Տավուշում, ո՛չ ամբողջ Հայաստանում։
Ըստ Մելիք-Շահնազարյանի` փաստն այն է, որ Փաշինյանը կապ ունի Ադրբեջանի նախագահի հետ, և Ադրբեջանն այդ կապն օգտագործում է իր պահանջները հայկական կողմին փոխանցելու, դրանք պարտադրելու համար։
Քաղաքագետը նաև վստահ է, որ Ոսկեպարում Փաշինյանն անկեղծ չի եղել գյուղացիների հետ հանդիպման ժամանակ։
«Փորձում է կրքերն ինչ–որ ձևով հանդարտեցնել, որ հեշտ լինի այդ տարածքները հանձնել, ըստ էության մարդկանց փաստի առաջ է կանգնեցնում»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։
Հիշեցնենք` Փաշինյանը Կիրանցում հայտարարել է, որ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Նա նաև նշել է, որ արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում։
Լրահոս
0