https://arm.sputniknews.ru/20240322/alen-simvonjann-ir-vordu-qavvorin-ashkhatanqi-e-yndunel-vor-pariz-tani-zhvoghvovurd-73676925.html
Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին աշխատանքի է ընդունել, որ Փարիզ տանի. «Ժողովուրդ»
Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին աշխատանքի է ընդունել, որ Փարիզ տանի. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թերթն ուսումնասիրել է ԱԺ նախագահի կարգադրությունն ու նրա կնոջ հայտարարագիրը։ 22.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-22T10:00+0400
2024-03-22T10:00+0400
2024-03-22T10:07+0400
հայաստան
ալեն սիմոնյան
կին
աշխատանք
փարիզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59981967_0:0:1600:901_1920x0_80_0_0_5ca0b87277494a878e5fe77ec02e5009.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ Փարիզ տանի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Թերթն ուսումնասիրել է ԱԺ նախագահի կարգադրությունը և նկատել` ցանկի վերջին տեղերում նշված է Էդգար Ավագյանի անունը, որը ներկայացված է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ, իսկ կրտսեր մասնագետները գրեթե երբեք չեն մեկնում ԱԺ նախագահի հետ որևէ երկիր։«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ վերոնշյալ անձն Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է, որը Ծաղկաձոր քաղաքի «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի համալիրի սեփականատերերից է, «Ֆրինյուզ» հեռուստաընկերության սեփականատերը, որտեղ տնօրենն Ալեն Սիմոնյանի կինն է:Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են. ԶԼՄՊարբերականը դիմել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն, որտեղ պաշտոնապես հաստատել են, որ Ալեն Սիմոնյանի որդու քավորը՝ Էդգար Ավագյանը, իսկապես Ազգային ժողովում աշխատանքի է անցել 2021 նոյեմբերի 5-ին և այնտեղ աշխատել է գրեթե 3 ամիս՝ մինչև 2022 հունվարի 17-ը։Թերթն անդրադարձել է նաև Ալեն Սիմոնյանի կնոջը` Մարիամ Մարգարյանին` գրելով, որ նա, բացի լրատվամիջոց ղեկավարելուց, նաև սեփական բիզնես ունի. ԱԺ նախագահի կինն իր սեփական կազմակերպությունն է հիմնել, որը համագործակցում է հայկական էստրադայի տարբեր ներկայացուցիչների հետ ու համերգներ կազմակերպում: Կազմակերպությունը, որի իրական շահառուն հենց ԱԺ նախագահի կինն է, կոչվում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»: Այն հիմնադրվել է 2019թ.-ին, ՍՊԸ-ն գրանցված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոց, 72 շենք, 21 բնակարան հասցեում:
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59981967_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c64518228ee03d0284977c4127136a46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, կին, աշխատանք, փարիզ
հայաստան, ալեն սիմոնյան, կին, աշխատանք, փարիզ
Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին աշխատանքի է ընդունել, որ Փարիզ տանի. «Ժողովուրդ»
10:00 22.03.2024 (Թարմացված է: 10:07 22.03.2024) Թերթն ուսումնասիրել է ԱԺ նախագահի կարգադրությունն ու նրա կնոջ հայտարարագիրը։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ Փարիզ տանի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանի կարիերայի փթթուն ժամանակահատվածն էր, նոր ԱԺ նախագահի պաշտոն էր ստացել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միլիոնատեր քավորին ընդունել է ԱԺ-ում իր ենթակայությամբ աշխատանքի, ներգրավել աշխատանքային պատվիրակության կազմում, որոնք գործուղվել են Փարիզ»,– նշում է պարբերականը։
Թերթն ուսումնասիրել է ԱԺ նախագահի կարգադրությունը և նկատել` ցանկի վերջին տեղերում նշված է Էդգար Ավագյանի անունը, որը ներկայացված է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ, իսկ կրտսեր մասնագետները գրեթե երբեք չեն մեկնում ԱԺ նախագահի հետ որևէ երկիր։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ վերոնշյալ անձն Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է, որը Ծաղկաձոր քաղաքի «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի համալիրի սեփականատերերից է, «Ֆրինյուզ» հեռուստաընկերության սեփականատերը, որտեղ տնօրենն Ալեն Սիմոնյանի կինն է:
Պարբերականը դիմել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն, որտեղ պաշտոնապես հաստատել են, որ Ալեն Սիմոնյանի որդու քավորը՝ Էդգար Ավագյանը, իսկապես Ազգային ժողովում աշխատանքի է անցել 2021 նոյեմբերի 5-ին և այնտեղ աշխատել է գրեթե 3 ամիս՝ մինչև 2022 հունվարի 17-ը։
Թերթն անդրադարձել է նաև Ալեն Սիմոնյանի կնոջը` Մարիամ Մարգարյանին` գրելով, որ նա, բացի լրատվամիջոց ղեկավարելուց, նաև սեփական բիզնես ունի. ԱԺ նախագահի կինն իր սեփական կազմակերպությունն է հիմնել, որը համագործակցում է հայկական էստրադայի տարբեր ներկայացուցիչների հետ ու համերգներ կազմակերպում: Կազմակերպությունը, որի իրական շահառուն հենց ԱԺ նախագահի կինն է, կոչվում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»: Այն հիմնադրվել է 2019թ.-ին, ՍՊԸ-ն գրանցված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոց, 72 շենք, 21 բնակարան հասցեում: