https://arm.sputniknews.ru/20240223/hhn-pashtpanakan-sparazinutjun-kgni-naev-khaghaghutjan-pajmanagric-hetvo-papikjan-72621339.html
ՀՀ–ն պաշտպանական սպառազինություն կգնի նաև խաղաղության պայմանագրից հետո. Պապիկյան
ՀՀ–ն պաշտպանական սպառազինություն կգնի նաև խաղաղության պայմանագրից հետո. Պապիկյան
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` թեպետ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի վտանգ կա, բայց սպառազինությունը ձեռք է բերվում բացառապես պաշտպանական նպատակներով։ 23.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-23T11:48+0400
2024-02-23T11:48+0400
2024-02-23T11:51+0400
հայաստան
զենք
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/17/72620391_0:0:957:538_1920x0_80_0_0_3ccf522a3d7df404f7d2cd35c18f4ef6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Անկախ նրանից, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո անվտանգային ինչ միջավայր կլինի, Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն շարունակելու է պաշտպանական զենք, զինամթերք գնել։ ՊՆ վարչական համալիրում համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Նա նշեց, որ այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են։Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն որդեգրել է զինված ուժերի կարողությունները նորացնելու և արդիականացնելու քաղաքականություն։ Դա արվում է և՛ սեփական միջոցներով, և՛ եվրոպական երկրների աջակցությունը կօգնի մեր երկրին։Հիշեցնենք` Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 22–ին։Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։«Բաստիոնները» շուտով Հայաստան կհասնեն․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/17/72620391_106:0:957:638_1920x0_80_0_0_4fd9f3d0931aec797f88d063f8bc2617.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, զենք, սուրեն պապիկյան
հայաստան, զենք, սուրեն պապիկյան
ՀՀ–ն պաշտպանական սպառազինություն կգնի նաև խաղաղության պայմանագրից հետո. Պապիկյան
11:48 23.02.2024 (Թարմացված է: 11:51 23.02.2024) ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` թեպետ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի վտանգ կա, բայց սպառազինությունը ձեռք է բերվում բացառապես պաշտպանական նպատակներով։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Անկախ նրանից, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո անվտանգային ինչ միջավայր կլինի, Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն շարունակելու է պաշտպանական զենք, զինամթերք գնել։ ՊՆ վարչական համալիրում համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև
ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են։
«Հայաստանի Հանրապետությունը զենք, զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ ՀՀ-ի կողմից գնվող զենք, զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, և այն տեսանելի է առկա հռետորաբանությունից։ Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը»,- ասաց Պապիկյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն որդեգրել է զինված ուժերի կարողությունները նորացնելու և արդիականացնելու քաղաքականություն։ Դա արվում է և՛ սեփական միջոցներով, և՛ եվրոպական երկրների աջակցությունը կօգնի մեր երկրին։
Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ
Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։