https://arm.sputniknews.ru/20240222/spanutjun-pvoqr-masrik-gjughi-gerezmanatan-mvot-19-amja-eritasardy-dzerbakalvel-e-72565321.html
Սպանություն Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան մոտ. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Սպանություն Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան մոտ. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: 22.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-22T10:57+0400
2024-02-22T10:57+0400
2024-02-22T10:57+0400
դանակահարություն
սպանություն
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_11:0:1590:888_1920x0_80_0_0_76ea24cd44350fbb2711dbbb5407d7e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ ՀՀ Գեղարքունիքի մարզիկ Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան մոտ դանակահարել են երկու եղբայրների, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ փետրվարի 21-ին ժամը 19.15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է:Ոստիկանները պարզել են, որ երեկ ժամը 18.30-ի սահմաններում Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկի գերեզմանատան մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Արփունք գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու, նրա 19 և 15 տարեկան որդիների և Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ երեք եղբայրների միջև: Այդ ընթացքում էլ արփունքցի 19-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 40-ամյա և 36-ամյա տղամարդկանց:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:Վարդենիսի քննչական բաժին է ներկայացվել նաև 44-ամյա տղամարդը՝ 19-ամյա երիտասարդի հայրը։ Նա ներկայացրել է դեպքի վայրից վերցված հանցագործության գործիք ծալովի դանակը:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:Կատարվում է նախաքննություն:
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_208:0:1392:888_1920x0_80_0_0_7dd482ee5e8b718c21c22fc66a11764c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դանակահարություն, սպանություն, գեղարքունիքի մարզ
դանակահարություն, սպանություն, գեղարքունիքի մարզ
Սպանություն Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան մոտ. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ ՀՀ Գեղարքունիքի մարզիկ Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան մոտ դանակահարել են երկու եղբայրների, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փետրվարի 21-ին ժամը 19.15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է:
«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ Փոքր Մասրիկ գյուղի 40-ամյա և 36-ամյա բնակիչներ: Հիվանդանոցում 36-ամյա Արա Լալայանը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանները պարզել են, որ երեկ ժամը 18.30-ի սահմաններում Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկի գերեզմանատան մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Արփունք գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու, նրա 19 և 15 տարեկան որդիների և Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ երեք եղբայրների միջև: Այդ ընթացքում էլ արփունքցի 19-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 40-ամյա և 36-ամյա տղամարդկանց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Վարդենիսի քննչական բաժին է ներկայացվել նաև 44-ամյա տղամարդը՝ 19-ամյա երիտասարդի հայրը։ Նա ներկայացրել է դեպքի վայրից վերցված հանցագործության գործիք ծալովի դանակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Կատարվում է նախաքննություն: