https://arm.sputniknews.ru/20240212/baqvum-barkacel-en-em-i-vra-ev-despan-mikhalkvojin-agn-en-kanchel-72202430.html
Բաքվում բարկացել են ԵՄ-ի վրա և դեսպան Միխալկոյին ԱԳՆ են կանչել
Բաքվում բարկացել են ԵՄ-ի վրա և դեսպան Միխալկոյին ԱԳՆ են կանչել
Sputnik Արմենիա
ԵՄ դեսպանին հայտարարվել է, որ «Եվրոպայի պաշտոնյաների» բոլոր այցերը սահմանային գոտի «օգտագործվում են անհիմն ադրբեջանաֆոբիայի տարածման համար»: 12.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-12T14:19+0400
2024-02-12T14:19+0400
2024-02-12T14:23+0400
եվրամիություն
դիտորդ
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65351569_0:101:1562:979_1920x0_80_0_0_fcb5357e7084c8da2c337dc4b851f9d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:Հանդիպմանը դեսպանին հայտարարվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություն է առաջացնում:Նշվում է, որ ԵՄ առաքելությունը, հակառակ հայտարարված նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության կառուցումը, լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք:Ավելի վաղ ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ֆրանսիան Ջերմուկից նախապատրաստում է Հայաստանի «հարձակումը Ադրբեջանի վրա»՝ ԵՄ առաքելության աջակցությամբ: Բացի այդ, լրտեսության և ԵՄ առաքելության հետ կապերի մեջ մեղադրվում է Ադրբեջանի կողմից սահմանին ձերբակալված Չեխիայի քաղաքացին:ԵՄ նոր երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։ Որպես խնդիր նշվում է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության ամրապնդումը, տեղերում վստահության մթնոլորտի ձևավորումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող պայմանների ապահովումը:Դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն): ՀՀ կառավարությունը ՍԴ է ուղարկել ԵՄ դիտորդների կարգավիճակի մասին համաձայնագիրը
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65351569_0:0:1562:1172_1920x0_80_0_0_5ed05f0d8882591ba50fb8d42605c7ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրամիություն, դիտորդ, ադրբեջան, հայաստան
եվրամիություն, դիտորդ, ադրբեջան, հայաստան
Բաքվում բարկացել են ԵՄ-ի վրա և դեսպան Միխալկոյին ԱԳՆ են կանչել
14:19 12.02.2024 (Թարմացված է: 14:23 12.02.2024) ԵՄ դեսպանին հայտարարվել է, որ «Եվրոպայի պաշտոնյաների» բոլոր այցերը սահմանային գոտի «օգտագործվում են անհիմն ադրբեջանաֆոբիայի տարածման համար»:
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Հանդիպմանը դեսպանին հայտարարվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություն է առաջացնում:
Նշվում է, որ ԵՄ առաքելությունը, հակառակ հայտարարված նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության կառուցումը, լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք:
«Միխալկոյին տեղեկացրել են, որ առաքելությունն, ըստ էության, դարձել է «հեռադիտակային դիվանագիտության» գործակալը, որը նպաստում է Եվրոպայի տարբեր պաշտոնատար անձանց և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերի կազմակերպմանը սահմանամերձ շրջաններ։ Ընդգծվել է, որ այս շարքի առանց բացառության բոլոր այցերն օգտագործվում են Ադրբեջանի նկատմամբ ատելությունը խրախուսելու և անհիմն ադրբեջանաֆոբիա տարածելու համար», - հայտարարել է ԱԳՆ-ն։
Ավելի վաղ ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ֆրանսիան Ջերմուկից նախապատրաստում է Հայաստանի «հարձակումը Ադրբեջանի վրա»՝ ԵՄ առաքելության աջակցությամբ: Բացի այդ, լրտեսության և ԵՄ առաքելության հետ կապերի մեջ մեղադրվում է Ադրբեջանի կողմից սահմանին ձերբակալված Չեխիայի քաղաքացին:
ԵՄ նոր երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։ Որպես խնդիր նշվում է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության ամրապնդումը, տեղերում վստահության մթնոլորտի ձևավորումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող պայմանների ապահովումը:
Դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն):