00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Վասակ Սյունին պատմության դասագրքում դավաճան չի ներկայացվել. բացատրում է հեղինակը

© Photo : Armenpress / Hayk BadalyanՍմբատ Հովհաննիսյան
Սմբատ Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
Սմբատ Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Պատմաբանի կարծիքով` երբ պիտակավորում են պատմական կերպարներին, դրանով փակում են պատմությունը հասկանալու ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում Ավարայրի ճակատամարտի և պատմական այլ իրողությունների խեղաթյուրված լինելու վերաբերյալ քննադատությունները տեղին չեն։ Մամուլի ասուլիսում այս հայտարարությունն արեց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ դասագրքում կոնկրետ Ավարայրի ճակատամարտի հատվածում տվել է վերջին շրջանի գիտական ձևակերպումներ։ Դասագրքում Հովհաննիսյանը նշում է, որ Վասակ Սյունին և Պետրոս Գետադարձ կաթողիկոսը դավաճան ներկայացված չեն, ինչպես ընդունված էր նախկինում ։
«Ես այդպես եմ վարվել, որովհետև երբ պիտակավորում եք պատմական կերպարներին, դուք փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը։ Ես այս ճանապարհով եմ գնացել, և այստեղ պատմությունը բոլորովին խեղաթյուրված չէ, մանավանդ որ դա դրված է գիտական հիմքերի վրա»,–պարզաբանեց նա։
Նա հավելեց, որ դասագրքում նաև Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու հետ կապված առաջադրանքներ կան աշակերտների համար, օրինակ` որքանով են արդարացված Վարդան Մամիկոնին և Վասակ Սյունու մոտեցումները, հնարավոր էր խուսափել Ավարայրի ճակատամարտից, կամ ինչ կլիներ, եթե Վարդան Մամիկոնյանն ու Վասակ Սյունին համագործակցեին։ Այդ առաջադրանքների պատասխանները կան ներկայացված տեքստում։
Ինչ վերաբերում է եկեղեցու դիտարկումներին, մասնավորապես 301 թվականին Հայ առաքելական եկեղեցու հաստատման վերաբերյալ, հեղինակը նշեց, որ որևէ դիտավորություն չեն ունեցել, և նման ձևակերպումը եղել է քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու համատեքստում։
«Բայց քանի որ տեքստը թյուրըմբռնումների և այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս, այդ հատվածը շտկել եմ, որ պաշտոնապես 301 թվականին հաստատվեց հայ առաքելական եկեղեցին»,–ասաց նա։
Մեկ այլ աղմկահարույց դիտարկումներից է 80–րդ էջում տեղադրված քարտեզը, որտեղ Տիգրան Մեծի թագավորության ժամանակ քարտեզում պատկերված է Ադրբեջանը։
«Իրականում սա ինտերակտիվ քարտեզի տեսքով է արված։ Տիգրան Մեծի կայսրությունը դրված է ժամանակակից քաղաքական քարտեզի վրա, որպեսզի երեխաները տեսնեն, թե այսօրվա ինչ տարածքների մասին է խոսք։ Այդ դեպքում կարող ես տեսնել, թե Տիգրան Մեծի կայսրությունն ինչ ընգրկվածություն է ունեցել»,–ասաց նա։
Հովհաննիսյանը հավելեց, որ հենց այդ քարտեզի օգնությամբ էլ աշակերտները կարող են հասկանալ, որ ներկայիս Ադրբեջանի զգալի մասը եղել է Տիգրան Մեծի կայսրության տարածք, և նաև երևում է, որ այդ ժամանակ ո՛չ Ադրբեջան է եղել, ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ այսօր գոյություն ունեցող շատ այլ պետություններ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որոնք ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։
Հայոց պատմության աղմկահարույց դասագրքում 46 շտկում կարվի
Լրահոս
0