00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշումը

© Sputnik / Asatur YesayantsПосольство России в Армении
Посольство России в Армении - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2023
Բաժանորդագրվել
Դեսպանությունից նշել են, որ նման որոշում է կայացվել Հայաստանի և Ռուսաստանի պատասխանատու գերատեսչությունների միջև անցկացված խորհրդակցություններից մեկ շաբաթ անց։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ մեկնաբանելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով դադարեցնելու որոշումը։

«Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում հօգուտ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը ևս մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել․ Հայաստանում ռուսական լրատվամիջոցի մասնաճյուղի հեռարձակումը կասեցնելու որոշումն ընդունվել է ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով կառուցողական խորհրդակցություններից (կայացել են դեկտեմբերի 14-ին) ընդամենը մեկ շաբաթ անց։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ անցկացված խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ փոխգործակցել և լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը։
Հիշեցնենք` ՀՌՀ-ի երեկվա նիստում որոշվել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Վարչական 2 վարույթ է հարուցվել ընկերության նկատմամբ և տուգանք նշանակել 500 հազար դրամի չափով։ Վարույթներից մեկը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման նոյեմբերի 17-ի եթերին, որի ընթացքում, ըստ հանձնաժողովի, հաղորդավարը բռնության կոչեր է հնչեցրել։ Մյուս վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։
Հավելենք, որ ՀՌՀ-ի որոշման մեջ նշված նոյեմբերի 17-ի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը սուր խոսքեր է ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գործողությունների վերաբերյալ, բայց Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ուղղված որևէ վիրավորական խոսք չկա։ Ինչ վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը, ապա ՀՌՀ-ի նշած «ոչ հավաստի, չստուգված տեղեկությունները» հեղինակ Արման Աբովյանի կարծիքն է եղել. «Եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք, հանգիստ ապրենք, Գեղարքունիքը տանք, հանգիստ ապրենք․․․»։
«Տոսպայի» փաստաբանը համաձայն չէ Sputnik Արմենիայի վերաբերյալ որոշման հետ
Լրահոս
0