00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առնո Դարչինյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Առնո Դարչինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2023
Առնո Դարչինյան
Բաժանորդագրվել
46 կգ քաշային կարգի եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մագոմեդովն էր։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի, Sputnik. Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչի մրցումային երկրորդ օրը ոսկե մեդալի համար պայքարում են Հայաստանի վեց ներկայացուցիչներ։ Առաջինը մեր մարզիկներից աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկեց Առնո Դարչինյանը։
46 կգ քաշային կարգի եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մագոմեդովն էր։
Առաջին ռաունդում մրցավարները նախապատվությունը տվեցին Ռուսաստանի ներկայացուցչին։ Մենամարտի ընթացքի վրա շատ կարևոր նշանակություն ստացավ երկրորդ ռաունդը, որի ընթացքում Առնո Դարչինյանը ակտիվություն էր դրսևորում։ Բայց Մագոմեդովը շատ լավ ու դիպուկ դիմավորում էր հայ բռնցքամարտիկին ու միավորներ վաստակում։ Արդյունքում նորից 5։0 հաշվով հաղթանակը ռաունդում շնորհվեց մրցակցին։
Երրորդ ռաունդում միայն նոկաուտը կարող էր վերջնական հաղթանակ ապահովել Դարչինյանին։ Հայ բռնցքամարտիկը անընդհատ շարժվում էր առաջ, և մեկ դրվագում Մոգոմեդովը հայտնվեց նոկդաունում։ Բայց ավելին անել Առնոյին չհաջովվեց։ Հաղթանակը շնորհվեց Իսլամ Մագոմեդովին։
Մի փոքր անց եզրափակիչ հանդիպումն է անցկացնելու Հեղինե Պետրոսյանը, որի մրցակիցը եզրափակիչում հնդիկ Պայալ Պայալն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Վաղարշակ Քեյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արեն Խառատյանն ու Սամվել Սիրամարգյանը դարձան արծաթե մեդալակիրներ։
Երևանում նոյեմբերի 24-ին մեկնարկած Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնությունն ավարտվում է այսօր՝ դեկտեմբերի 4-ին։
Լրահոս
0