00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի թեման

© Photo : X / Ararat MirzoyanԱնալենա Բերբոկն ու Արարատ Միրզոյանը
Անալենա Բերբոկն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2023
Անալենա Բերբոկն ու Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ միջազգային միջամտությունը և մարդասիրական հասանելիությունը կենսական կարևորություն ունեն Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործությունների կանխարգելման համար:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոկը Նյու Յորքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Միրզոյանը X սոցցանցում հայտնել է, որ հանդիպումը կայացել է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից առաջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Ֆրանսիայի պահանջով։
«Լավ զրույց Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ի` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և սեպտեմբերի 19-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ արտակարգ նիստի նախաշեմին։ Ընդգծել է, որ միջազգային միջամտությունը և մարդասիրական հասանելիությունը կենսական կարևորություն ունեն Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործությունների կանխարգելման համար», - գրել է նախարարը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0