00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄԷ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը շուտով ուժի մեջ կմտնի. ՀՀ ԱԳ փոխնախարար

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը
Բաժանորդագրվել
Վահան Կոստանյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի էմիրաթական կողմի հետ համապատասխան իրավապայմանագրային բազան թարմացվի։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրաթների հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ակտիվացնել ինչպես զբոսաշրջային հոսքերը երկու ուղղություններով, այնպես էլ զարգացնել գործարար կապերը։ Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ ստորագրվել է վիզային ռեժիմի վերացման համաձայնագիրը։
Վահան Կոստանյանը նշեց, որ վիզաների ազատականացման մասին կնքված համաձայնագիրը դեռևս ուժի մեջ չի մտել. այն պետք է գնա ՀՀ սահմանադրական դատարան, սահմանադրական վերահսկողություն պետք է անցնի, դրանից հետո ներկայացվի ԱԺ՝ վավերացման:
«Հույս ունենք, որ շատ կարճ ժամանակահատվածում կավարտենք գործընթացը»,– ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ԱՄԷ–ի հարաբերություններին, ապա դրանք, ըստ նրա, բավական դինամիկ են զարգանում հատկապես վերջին շրջանում:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանի` Աբու Դաբի կատարած այցի ժամանակ գործնական մի քանի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոնց կյանքի կոչման ուղղությամբ արդեն աշխատանքներ պետք է տանի ՀՀ կառավարությունը:
«Սա թույլ կտա էլ ավելի զարգացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև: Այսօր արդեն այն առևտրաշրջանառությունը, որ ունենք ԱՄԷ-ի հետ, բավականին մեծ է: Ըստ էության, ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքում մեր առաջին առևտրային գործընկերն է, բայց, վստահաբար, շատ ավելի մեծ շուկա կա, որին պետք է փորձենք հասնել»,– ընդգծեց Վահան Կոստանյանը:
Նրա խոսքով` այսօրվա բիզնես–ֆորումների նման միջոցառումներն աջակցելու են մեր գործարարներին, որպեսզի նրանք կարողանան կապեր հաստատել իրենց էմիրաթցի գործընկերների հետ:
ԱԳ փոխնախարարի վստահեցմամբ` ՀՀ կառավարությունը և ԱԳՆ-ն հոգ են տանում, որպեսզի էմիրաթական կողմի հետ համապատասխան իրավապայմանագրային բազան թարմացվի։ Դա, ըստ նրա, դա թույլ կտա ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել համագործակցությունը խորացնելու համար:
Լրահոս
0