https://arm.sputniknews.ru/20230815/gagik-tsarukjann-u-yntaniqi-andamnery-hravirvel-en-datakhazutjun-64459142.html
Գագիկ Ծառուկյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
Գագիկ Ծառուկյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
Sputnik Արմենիա
Ծառուկյանների ընտանիքը պետք է դատախազություն ներկայանա օգոստոսի 21-ի առավոտյան։ 15.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-15T17:19+0400
2023-08-15T17:19+0400
2023-08-15T17:21+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/39/23443921_0:33:1601:933_1920x0_80_0_0_9e057cb778c6753fe8d8cb8cece1e919.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Ծանուցագրերը հրապարակված են azdarar.am կայքում։Դատախազություն են հրավիրվել Գագիկ Ծառուկյանը, կինը` Ջավահիր Ծառուկյանը, մայրն ու հայրը` Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, որդիները` Հովհաննես և Նվեր Ծառուկյաններն ու վերջինիս կինը` Արփի Ավետիսյանը։Նրանք պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 21-ին։Նշվում է, որ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։Երվանդ Զախարյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազությունՀիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործը։Գագիկ Ծառուկյանին առաջարկել են դադարեցնել քրեական հետապնդումը, նա առարկել է. փաստաբան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/39/23443921_8:0:1428:1065_1920x0_80_0_0_cea44be8bf0c2ffaa3935473fec732d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, հհ դատախազություն
հայաստան, գագիկ ծառուկյան, հհ դատախազություն
Գագիկ Ծառուկյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
17:19 15.08.2023 (Թարմացված է: 17:21 15.08.2023) Ծառուկյանների ընտանիքը պետք է դատախազություն ներկայանա օգոստոսի 21-ի առավոտյան։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Ծանուցագրերը հրապարակված են
azdarar.am կայքում։
Դատախազություն են հրավիրվել Գագիկ Ծառուկյանը, կինը` Ջավահիր Ծառուկյանը, մայրն ու հայրը` Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, որդիները` Հովհաննես և Նվեր Ծառուկյաններն ու վերջինիս կինը` Արփի Ավետիսյանը։
Նրանք պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 21-ին։
Նշվում է, որ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն
Սեդրակ Առուստամյանին
մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: