00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան փակել է Սուդանում իր դեսպանատունը

© AP Photo / Marwan AliՍուդան
Սուդան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի ԱԳՆ-ում նշել են, որ Փարիզը պատրաստ է աջակցել Սուդանում հրադադարի հաստատմանը:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան փակել է Սուդանում երկրի դեպանատունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Սուդանում Ֆրանսիայի դեսպանատունն այլևս չի ծառայում որպես հավաքագրման կետ այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են լքել Խարթումը։ Դեսպանությունն իր գործունեությունը կշարունակի Փարիզից», - ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստել հրադադարի հաստատմանը և Սուդանում քաղաքական գործընթացի վերսկսմանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ֆրանսիան Սուդանից տարհանել է ավելի քան 380 մարդ, այդ թվում` ֆրանսիացիներ և մի շարք այլ երկրների քաղաքացիներ:
Ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։
Սուդանի հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական հաջողությունների և օբյեկտների վերահսկման մասին՝ լայնածավալ տեղեկատվական պատերազմ վարելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։
Սուդանի բանակը վերահսկողության տակ է առել Մերոեի օդանավակայանը. ԶԼՄ
Սուդանի առողջապահության նախարարի տվյալներով՝ երկրում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 600-ի:
Լրահոս
0