00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում, որ ավտոբուսների գործով նոր կալանավորումների ականատես լինենք. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram Nersesyan«Zhongtong» մակնիշի ավտոբուսները Երևանում
«Zhongtong» մակնիշի ավտոբուսները Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
«Zhongtong» մակնիշի ավտոբուսները Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Ժողովուրդ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել «Zhongtong» ավտոբուսների ձեռքբերման գործով։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Չինական «Zhongtong» մակնիշի ավտոբուսների ձեռք բերման գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ «Zhongtong» մակնիշի ավտոբուսների ձեռք բերման շուրջ նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում։
Նշվում է, որ Չինական Zhongtong Bus ընկերությունից ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով Երևանի քաղաքապետարանը մրցույթ էր անցկացրել դեռ 2021թ.։
Արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ընտրությունից հետո մրցույթը չեղարկվել էր։ Հայտարարվել էր նոր մրցույթ, որը կրկին նույն հաղթողն էր ունեցել։ Հատկանշական է, որ երկու պայմանագրերը ունեցել են գրեթե նույն բովանդակությունը և ավտոբուսների նույն տեխբնութագրերը։
«Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ մրցույթը չեղարկվել էր Հրաչյա Սարգսյանի անմիջական հրահանգով։ Ավելին՝ Հրաչյա Սարգսյանը այդ ժամանակ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակում իր մտերիմ Հայկ Հովհաննիսյանին, որը կապի է դուրս գալիս չինական ընկերության հետ ու լծվում Երևանի տրանսպորտային համակարգը համալրելու «հայրենանվեր» գործին»,–գրում է թերթը։
Թերթի տվյալներով` «հայրենանվիրությունը» կատարյալ չէր լինի, եթե հանրությանը մատուցած իրենց ծառայությունների համար պաշտոնյաները կանխավ իրենց «պարգևատրումը» չկազմակերպեին։
«Այդ «պարգևատրումը» կազմակերպվել է արտարժույթի տատանումից օգտվելու միջոցով։ 150 ավտոբուսներից յուրաքանչյուրի համար վճարվել է 44.249.499 ՀՀ դրամ։ Հասկանալի է, որ չինացիներին ոչ թե հայկական դրամ է վճարվել, այլ ԱՄՆ դոլար։ 2021թ. յուրաքանչյուր ավտոբուսի գինը կազմել էր շուրջ 86 հազար ԱՄՆ դոլար՝ հաշվարկված 518 դրամ 1 դոլարի դիմաց կուրսով։ 2022թ., երբ 1 դոլարի փոխարժեքը հավասար է եղել 405 դրամի, պայմանագրով նույն ավտոբուսի գինը կազմել է շուրջ 109 հազար ԱՄՆ դոլար։ Չեղարկված մրցույթի հետևանքով և նույն պայմաններով նոր մրցույթի անցկացման արդյունքում յուրաքանչյուր ավտոբուսի գինն ավելացել է ավելի քան 22 հազար ԱՄՆ դոլարով»,–գրում է թերթը։
Ապա վերլուծում՝ 150 ավտոբուսները 2022թ. գնվել է մոտ 3.4 մլն ԱՄՆ դոլար ավել գումարով։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ չինական ընկերությունը վերը նշված գումարի չափով թանկացրել էր իր ապրանքը, սակայն դա այդպես չէ։ Պարզվում է՝ գնումը իրականացվել է Zhongtong Bus ընկերությունից, իսկ փոխանցումը կատարվել է վերջինիս դուստր՝ Beijing Strong Company ընկերությունից միջնորդ օֆշորային կազմակերպությանը, որը ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հենց այդ նպատակով։
«Ըստ իրավապահ աղբյուրներից ստացված տեղեկության՝ առաջացած «միջնորդավճարը» կազմել է մոտ 30 տոկոս, որի մի մասը ստացվել է Դուբայում, իսկ տեղում գործերը «կարգի է բերել» վերը հիշատակված Հայկ Հովհաննիսյանը, նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ Դուբայում ապրող եղբոր հետ միասին։ Ներկայումս գործի նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է, և չի բացառվում, որ առաջիկայում նոր կալանավորումների ականատես լինենք»,–գրում է թերթը։
Նշենք, որ քաղաքապետարանի տվյալներով ՝ Երևանի հասարակական տրանսպորտի պարկը 2023 թվականին համալրվել է չինական արտադրության 150 «Zhongtong», և եվրոպական արտադրության 87 «MAN»ավտոբուսներով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
0