00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Փակ հանդիպում
Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացրել Կիրանցի բնակիչների հետ
13:08
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքական ուժերին հրավիրում է հավաքի. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:12
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Կանադայում համայնքային միջոցառում է». Բագրատ սրբազանը` ՔՊ–ականների տարածած լուսանկարի մասին
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրերը, թե հայրենադարձված հայ գերիները խոշտանգումների չեն ենթարկվել, ճիշտ չեն. ՀՀ ՔԿ

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2022
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Քննչական գործողությունները դեռ չեն ավարտվել, այդ պատճառով ՔԿ–ն չի կարող հանդես գալ հայտարարություններով, որոնք կհաստատեն կամ կհերքեն այդ տեղեկությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Բաքվից հայրենադարձված 17 հայ ռազմագերիների մասին տեղեկությունները, թե նրանք խոշտանգման չեն ենթարկվել կամ ծանր վիրավորում չեն ստացել, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ԶԼՄ–ները, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին, գրել էին, որ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ԶՈւ–ի ագրեսիայից հետո գերությունից վերադարձած զինծառայողները խոշտանգումների չեն ենթարկվել։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր, որ վերադարձված գերիներից գրեթե բոլորն էլ հայտնել են խոշտանգումների, անգամ բժիշկների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու մասին։
Այժմ ՔԿ–ից հայտնում են, որ վերոնշյալ զինծառայողների հետ ՔԿ–ի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվել և այժմ էլ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ կատարվել են հարցաքննություններ, փորձաքննություն նշանակելու համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական և այլ փորձաքննություններ, զինծառայողները ներկայացվել են ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննվելու համար:
«Վերադարձված ռազմագերիների մասնակցությամբ դեռևս ընթացքում են գտնվում հարցաքննությունները, ուստի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ քրեական վարույթն իրականացնող մարմինը Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Թադևոսյանին օբյեկտիվորեն չէր կարող տեղեկատվություն տրամադրել դեռևս չավարտված քննչական գործողության արդյունքների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանն ԱՄՆ–ի միջնորդությամբ Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0