https://arm.sputniknews.ru/20220630/2023-25-tti-7-anvoc-tntesakan-atshy-mnum-e-uzhi-mej-gnatshy-sahmanvats-tirakhic-bardzr-e-44456472.html
2023-25 թթ.–ի 7%-անոց տնտեսական աճը մնում է ուժի մեջ. գնաճը սահմանված թիրախից բարձր է
2023-25 թթ.–ի 7%-անոց տնտեսական աճը մնում է ուժի մեջ. գնաճը սահմանված թիրախից բարձր է
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարը հայտնեց, որ առաջիկա 3 տարիների համար նախատեսվում է ավելացնել սոցիալական ծրագրերը։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T11:32+0400
2022-06-30T11:32+0400
2022-06-30T11:38+0400
հայաստան
տնտեսություն
տիգրան խաչատրյան
կառավարություն
պարտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752581_0:0:1600:901_1920x0_80_0_0_59119c9fc057a24d7baaa483886117f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի և կառավարության պարտքի բեռի նվազեցման` 2022-2026 թվականների վերանայված ծրագրերը։Ինչպես նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, 2023-25թթ–ին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը` ներդրումների ծավալի ու ծախսերի էական բարձրացման միջոցով։«Կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման ու այդպիսով մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում»,– ասաց Խաչատրյանը։Նրա խոսքով` այս տարվա կանխատեսումներով կառավարության պարտքը չի գերազանցի ՀՆԱ–ի 60 տոկոսը` նախկինում սահմանված 60.2 տոկոսի փոխարեն, հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ–ի 23.4 տոկոսը, ինչպես սահմանված է այս տարվա բյուջեով։Չնայած միջազգային իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, բայց ֆինանսների նախարարի խոսքով` ՀՀ կառավարության համար թիրախային է մնում առաջիկա 3 տարիների համար սահմանված 7 տոկոս տնտեսական աճը։Պատրաստ են մշտապես աջակցել. Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետՆախարարը նաև հայտնեց, որ առաջիկա 3 տարիների համար նախատեսվում է 16.5 մլրդ դրամով ավելացնել սոցիալական ծրագրերը։ Այդ գումարի շրջանակում կենսաթոշակների ու սոցիալական այլ նպաստների ավելացման չափերի մասին նախարարը չխոսեց` նշելով, որ դրա մասին մանրամասն կներկայացնեն ոլորտի պատասխանատուները։17.3 մլրդ դրամով կավելանան պետական աշխատավարձերին հատկացվող գումարները, 22.3 մլրդ դրամով կավելանա 2022թ–ի առողջապահության բյուջեն, 36.1 մլրդ դրամով` կրթության, 6.3 մլրդ դրամով` գիտության ոլորտի բյուջեն։Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752581_0:0:1424:1068_1920x0_80_0_0_be206ec663e049a7fcaf18b9078f7385.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, տիգրան խաչատրյան, կառավարություն, պարտք
հայաստան, տնտեսություն, տիգրան խաչատրյան, կառավարություն, պարտք
2023-25 թթ.–ի 7%-անոց տնտեսական աճը մնում է ուժի մեջ. գնաճը սահմանված թիրախից բարձր է
11:32 30.06.2022 (Թարմացված է: 11:38 30.06.2022) ՀՀ ֆինանսների նախարարը հայտնեց, որ առաջիկա 3 տարիների համար նախատեսվում է ավելացնել սոցիալական ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի և կառավարության պարտքի բեռի նվազեցման` 2022-2026 թվականների վերանայված ծրագրերը։
Ինչպես նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, 2023-25թթ–ին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը` ներդրումների ծավալի ու ծախսերի էական բարձրացման միջոցով։
«Կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման ու այդպիսով մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս տարվա կանխատեսումներով կառավարության պարտքը չի գերազանցի ՀՆԱ–ի 60 տոկոսը` նախկինում սահմանված 60.2 տոկոսի փոխարեն, հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ–ի 23.4 տոկոսը, ինչպես սահմանված է այս տարվա բյուջեով։
«Այս տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը, որը կազմել է 10.2 տոկոս, թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ` ՀՆԱ–ի 7 տոկոս աճով։ Դեռևս սահմանված թիրախից բարձր է մնում գնաճը, ինչն առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում հիմնական ապրանքների և ծառայությունների գների զգալի բարձրացմամբ»,– ասաց Խաչատրյանը։
Չնայած միջազգային իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, բայց ֆինանսների նախարարի խոսքով` ՀՀ կառավարության համար թիրախային է մնում առաջիկա 3 տարիների համար սահմանված 7 տոկոս տնտեսական աճը։
Նախարարը նաև հայտնեց, որ առաջիկա 3 տարիների համար նախատեսվում է 16.5 մլրդ դրամով ավելացնել սոցիալական ծրագրերը։ Այդ գումարի շրջանակում կենսաթոշակների ու սոցիալական այլ նպաստների ավելացման չափերի մասին նախարարը չխոսեց` նշելով, որ դրա մասին մանրամասն կներկայացնեն ոլորտի պատասխանատուները։
17.3 մլրդ դրամով կավելանան պետական աշխատավարձերին հատկացվող գումարները, 22.3 մլրդ դրամով կավելանա 2022թ–ի առողջապահության բյուջեն, 36.1 մլրդ դրամով` կրթության, 6.3 մլրդ դրամով` գիտության ոլորտի բյուջեն։