00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գնդակն ընդդիմության դաշտում է. ի՞նչ կլինի, եթե մյուսներն էլ հետևեն Վանեցյանի օրինակին

Սուրենյանց. Վանեցյանն իր որոշմամբ սահմանազատվեց նախկին իշխանությունն ամբողջացնող քաղաքական ուժերից
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արթուր Վանեցյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որոշումը նշանակում է, որ նա հավատարիմ մնաց իր խոստմանը, քանի որ նախապես հայտարարել էր` եթե ձախողվի պայքարի այն փուլը, որը պետք է բերի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա ինքն այլևս անելիք չի ունենա խորհրդարանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։
«Պարոն Վանեցյանն իր որոշմամբ նաև սահմանազատվեց նախկին իշխանությունն ամբողջացնող քաղաքական ուժերից, որովհետև շատ ավելի կարևոր է նրա հայտարարության երկրորդ մասը, որով նա ըստ էության չեղարկում է «Պատիվ ունեմ» դաշինքի գոյությունը` իրեն դուրս դնելով քաղաքական ուժերի խճանկարից»,– պարզաբանեց քաղաքագետը։
Որոշակի տարբերություններ կան. Վանեցյանը` «Դիմադրություն» շարժման և իր հետագա քայլերի մասին
Սուրենյանցի կարծիքով` վերոհիշյալ քայլից հետո կերևա, թե երկու ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների մյուս պատգամավորները որքանով են սկզբունքային, և եթե նրանք մնան Ազգային ժողովում, ապա կընդունեն, որ իրենց պայքարը ձախողվել է, իսկ եթե ուզում են իսկապես քաղաքական ճգնաժամ հարուցել, ապա պետք է հետևեն Վանեցյանի օրինակին և ամբողջ ցուցակով հրաժարվեն մանդատներից։
«Հիմա գնդակն ընդդիմության դաշտում է, ստեղծվել է նոր իրավիճակ։ Ընդդիմադիր ճամբարում կային հակասություններ, և ընդդիմության շարժման ձախողումից հետո այդ ճակատում տեղի են ունենալու վերակազմավորումներ։ Եթե քաղաքական ճգնաժամ գեներացվի, ապա այդ գործընթացն անպայման կավարտվի արտահերթ ընտրություններով։ Որոշումն իրենցն է»,– ասաց քաղաքագետը։
Սուրենյանցի համոզմամբ` խորհրդարանական երկու ընդդիմադիր դաշինքներն իրավիճակային էին, ընդամենը ԱԺ–ում մուտք ապահովելու համար, սակայն նոր իրավիճակում չի բացառվում, որ ենթարկվեն որոշակի ցնցումների։
...Արման Սահակյան, Միհրան Պողոսյան. ո՞վ կվերցնի Վանեցյանի վայր դրած մանդատը
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Այսպիսով` դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։
Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018-ի մայիսի 10-ին, Արթուր Վանեցյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն։ 2019-ի սեպտեմբերի 16-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Դրանից հետո Վանեցյանը ձևավորեց «Հայրենիք» կուսակցությունը, ապա ՀՀԿ-ի հետ 2021-ին «Պատիվ ունեմ» դաշինքնով մասնակցեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին։ «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում ստացավ 7 մանդատ։
2022-ի ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին` գործող իշխանությանը հեռացնելու պահանջով։
Լրահոս
0