00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական խաղողը դարձյալ ոչ ոքի պետք չէ՞․ գուցե այսօր հասկանանք...

© Photo : press office of the MoE of RAМинистр экономики РА Тигран Хачатрян и заместитель министра Арман Ходжоян посетили ряд перерабатывающих предприятий в Араратской области
Министр экономики РА Тигран Хачатрян и заместитель министра Арман Ходжоян посетили ряд перерабатывающих предприятий в Араратской области  - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Բաժանորդագրվել
Գյուղացիները հերթական անգամ փակել են ճանապարհը՝ պահանջելով, որ գործարաններն իրենցից շահավետ գնով խաղող մթերեն։ Գործարանները դա չե՞ն կարող, թե՞ չեն ուզում, կարելի է ենթադրել փաստերի հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Մայրուղին փակած գյուղացիների հերթական բողոքի ակցիան ստիպեց կրկին մտածել՝ ում է պետք հայկական խաղողը առաջին հերթին հենց Հայաստանում։
Այց «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան» - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
«115 դրամը մեզ ձեռ չի տալիս». Պապիկյանը հանդիպել է խաղողագործների ու մթերողների հետ
Տափերական գյուղի ճանապարհին կանգնած գյուղացիների խոսքով՝ տեղական գինու-կոնյակի գործարանները նրանցից 115-120 դրամով են խաղող գնում։ Իրականում գինը կարող է էլ ավելի էժան լինել (100 դրամ ու ավելի ցածր), քանի որ գործարանները կարող են ֆիկտիվ կերպով նվազեցնել շահույթը, որ ավելի քիչ հարկ վճարեն (մենք չենք պնդում, որ բոլոր գործարաններն այդպես են վարվում, բայց ոչինչ չի խանգարում նրանց անել դա)։
Այսպես թե այնպես, նույնիսկ 110-120 դրամը այն գինն է, որի դեպքում գյուղացուն մեկ կիլոգրամից մնում է առավելագույնը 20 դրամ (ծախսերը հանած)։ Մնացածն աճեցնելու ծախսերն են, իսկ դրանք բավականին բարձր են, քանի որ խաղող աճեցնելը աշխատատար գործ է, Հայաստանում հողամասերը շատ փոքր են (իսկ այդ դեպքում աճում է նաև մեկ կիլոգրամի ծախսը):

Խոսքերն ու փաստերը

Ավելի վաղ գործարանների ներկայացուցիչներն ասել էին, որ գները նվազել են, քանի որ Covid-ի պատճառով դրա պահանջարկը արտասահմանում (մասնավորապես՝ Ռուսաստանում) նվազել է:
Российские миротворцы обеспечили безопасный сбор винограда для детей школы-интернат в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհը. պահանջում են մթերել խաղողը
Միայն վիճակագրությունը դա չի հաստատում. արտահանման արժեքը 2020 թվականին իսկապես կրճատվել է, բայց լիտրաժը մնացել է գրեթե նույնը․ 2019 թվականին՝ 16 հազար լիտր, 2020 թվականին՝ 14 հազար:
Բացի այդ, ռուսական աղբյուրները նշում են, որ հայկական կոնյակի վաճառքը ՌԴ-ում կայուն է մնացել նույնիսկ 2020-ին։ Ընդ որում, 2021 թվականից Ռուսաստանում կոնյակի վաճառքի նվազագույն մանրածախ գինը հերթական անգամ մի փոքր աճել է՝ 0,5 լիտրանոց շշի դիմաց հասնելով 446 ռուբլու (մոտ 3 100 դրամ):
Գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհը. պահանջում են մթերել խաղողը
Բացի այդ, հայկական կոնյակի գործարանների համար Հայաստանում շարունակում է գործել բերքի գնման վարկերի պետական աջակցությունը. այդ վարկերով սուբսիդավորվում են տոկոսներն ու գրավը: Ոլորտի փորձագետների խոսքով՝ այս տարի գործարաններն արդեն սկսել են օգտվել նման աջակցությունից։

Երկու վարկած

Եթե վաճառքը շարունակվում է (թեկուզ մի քիչ ավելի էժան), և պետությունն օգնում է վարկերի հարցում, ապա ինչու են գործարանները հրաժարվում խաղող մթերելուց։ Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջին. գործարանները գին են գցում` օգտվելով այն հանգամանքից, որ գյուղացիները չեն կարող սպասել։ Երկրորդ՝ գործարանները նախկինի պես էժան ներկրվող սպիրտ են գնում ու դրանից հայկական կոնյակ են սարքում (թեև դա անօրինական է)։
Председатель Союза виноградарей Армении Артак Саркисян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
ՌԱԴԻՈ
Խաղողագործների միության նախագահն ահազանգում է` կառավարությունը խաբեությամբ է զբաղված
Երկրորդ վարկածը վիճակագրությունը չի հաստատում. ըստ 2020 թվականի վիճակագրության (2021 թվականի տվյալները դեռ չկան)` կոնյակի սպիրտը շարունակում է ներմուծվել, սակայն տեղական արտադրության ընդամենը 2-3%–ի ծավալով: Վիճակագրությունը վիճակագրություն, բայց գործարանները դեռ չեն զեկուցում արտադրական թափոնների քանակի մասին։ Տեսնելով, թե գործարանն ինչքան թափոն ունի, կարելի է հեշտությամբ հաշվարկել, թե որքան խաղող է նա իրականում մթերել։ Այդ պատճառով թափոնների հաշվառման պահանջն ամրագրված է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի 23-րդ հոդվածում։ Բայց գործարանները չեն կատարում այդ պահանջը, իսկ պետությունը նրանց չի պարտադրում։
Երկու տարի է` խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում. Վահան Քերոբյան
Ինչ վերաբերում է առաջին վարկածին, ապա այն անցյալ տարվա փորձից միանգամայն իրատեսական է։ Սեպտեմբերի կեսերին գործարաններն ասել էին, որ չեն կարող գյուղացիներից խաղող մթերել, քանի որ Covid–ի պատճառով Ռուսաստանում վաճառքն ու պատվերները նվազել են, արտադրանքը չի արտահանվել, այդ պատճառով ապրանքը պահելու համար նախատեսված բոլոր տարաները զբաղված են: Բայց երբ գյուղացիները ստիպված գինն իջեցրեցին ու դարձրին մեկ կիլոգրամի դիմաց 80-90 դրամ, կախարդական կերպով ազատ տարաներ հայտնվեցին։

Իսկ ինչո՞ւ այսօր

Ինչու՞ ենք հոդվածի վերնագրում գրել, որ գուցե այսօր ինչ-որ բան պարզվի։ Այն պատճառով, որ այսօր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը 5-ամյա գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնելու և ներկայացնելու է խաղողի այգիների արբանյակային նկարահանման ծրագիրը, որի մասին մենք գրել ենք դեռ 2017 թվականի նոյեմբերին։ Եթե պարզ դառնա, թե Հայաստանում քանի խաղողի այգի կա, պարզ կդառնա՝ արդյո՞ք բիզնեսը «մաքուր» է աշխատում, և ինչո՞ւ է խաղողի գինը գցում։
Լրահոս
0