00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանության խոսույթները սինխրոն են թուրքական ժխտողական խոսույթների հետ. թուրքագետ

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2024
Բաժանորդագրվել
Ըստ թուրքագետի` ՀՀ իշխանությունները պետք է վիրավորվեին Էրդողանի ելույթից ու համապատասխան արձագանք տային դրան։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանության խոսույթները Հայոց ցեղասպանության մասին այնքան սինխրոն են թուրքական ժխտողական խոսույթների հետ, որ Թուրքիայի նախագահին թույլ են տալիս նման ձևով խոսել Հայաստանի ու սփյուռքի մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հայտնել ենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և եկել է ժամանակը, որ մի կողմ դրվեն անհիմն հիշողությունները: Նրա պնդմամբ` ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին համապատասխան, քան հենվել շինծու պատմությունների վրա, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի վաղվա պայծառ օրվա համար նոր սկիզբ ստեղծելու ուղին» և «նոր դարաշրջան կսկսվի»:
«ՀՀ իշխանությունները պետք է վիրավորվեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա ելույթից ու համապատասխան արձագանք տային դրան։ Այն ուժը, որը ներքին քննարկումներում, ներքին բանավեճերում շատ զգայուն է անգամ փոքր վիրավորանքի նկատմամբ, հիմա լռություն է պահպանում։ Երևի թե դա իրենց համար այդքան էլ վիրավորական չէ»,– ասաց Մելքոնյանը։
«Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը». Փաշինյանը մեջբերում է արել Աստվածաշնչից
Թուրքագետը Էրդողանի խոսքից ենթադրել է նաև, որ նա շատ ուշադիր հետևում է Հայաստանի իշխանությունների խոսույթին և հայկական կողմի անզգույշ կամ միտումնավոր ասած յուրաքանչյուր ձևակերպում աշխատեցնում է ի վնաս Հայաստանի։
«Թուրքական հայտնի նախապայմանները, թուրքական հայտնի ձևակերպումները, թուրքական հայտնի ժխտողական թեզերը , որոնք տասնամյակներով շրջանառվել են, այսօր անփոփոխ շարունակվում շրջանառվել ։ Բայց կարծում եմ , որ եթե Հայաստանի իշխանությունները համաձայն չեն էրդողանի ձևակերպումների հետ, կամ դրանք նրանց համար եղել են վիրավորական կամ տարակուսելի, ապա դրա ուղիղ ճանապարհն է` հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ ու մեսիջներով»,– նշեց թուքագետը։
Ռուբեն Մելքոնյանը նկատել է նաև, որ 2018 թ.–ից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պասիվացել է։ Իսկ իշխանության մաս կազմող որոշ գործիչներ տարածում են թուրքական թեզերին համահունչ թեզեր տարբեր հարթակներից, այդ թվում ԱԺ–ից։
«Մի իշխանություն, որը շարունակաբար ի կատար է ածում թուրքական նախապայմանները և հարցը հասել է Անկախության հռչակագրին, Արարատ լեռանը, Հայոց ցեղասպանության զոհերի խնդրին, բնական է, որ այդ իշխանությունից չի կարելի ակնկալել որևէ դրական քայլ։ Դա պարզապես միամտություն է»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով։ Թուրքիան սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հունվարին Մոսկվայում կայացավ նրանց առաջին հանդիպումը։
2023 թվականի նոյեմբերին ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը, որը գործում էր խորհրդային շրջանում, գրեթե զրոյից վերակառուցվել է։ Նրա խոսքով՝ անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կկարողանա գործել ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության իրագործումից հետո:
Լրահոս
0